суббота, 30 июля 2016 г.


Գիշերը խաբում է...թելերից կախված աստղեր է տալիս , բայց ոչ իրական, այլ՝ որտեղ որ է կտրվո՜ղ պարան. ..
Գիշերը խաբել է այնքա՜ն...Մթության մեջ շատ բան անտեսանելի է, շատ բան՝ անհաստատ...Իսկ խարխափող երազին ի՞նչ է պետք՝ մի թելից կախված աստղ կամ լուսին,որ իրական չէ, այլ՝ քայլող պատրանք...
Գիշերը թո՜ղ խաբի...մենք էլ ենք թելերով կապված հեռու-մոտիկին, մտքերով փարված մեր իսկ հորինած աստղ ու լուսնին, բայց չենք ուզում վերջ տալ պատրանքին...
Գիշեր, ուզում եմ ձուլվել քո մեծ խաբկանքին...


Комментариев нет:

Отправить комментарий