Չգիտեմ՝ ես ինչպե՞ս լռեմ,
Որ լռությունս քեզ չխանգարի,
Չգիտեմ՝ որտե՞ղ ես գոռամ,
Որ հոգուս ցավը ունկիդ չհասնի...
Չգիտեմ՝ ես ու՞ր արտասվեմ,
Որ տաք գոլորշին դեմքիդ չփարվի,
Չգիտեմ՝ գոլորշիանա՞մ,
Որ քո անունը շուրթերս չայրի...
Չգիտեմ՝ որտե՞ղ թափառեմ,
Որ խենթ տողերիդ հետքերը ջնջեմ ,
Չգիտեմ՝ դեռ որքա՜ն այրվեմ,
Որ քո ձեռքերով կրակից փրկվեմ...
Չգիտեմ՝ ես ինչպե՞ս սիրեմ,
Որ կարոտները հոգուս չտիրեն,
Չգիտեմ՝ ինչպե՞ս կարոտեմ,
Որ գիշերները <<առանց քեզ>> բացվեն...
Չգիտեմ՝ ես ինչպե՞ս անեմ,
Չգիտեմ՝ որքա՜ն թաքնվեմ,
Որ լռության հետ մի դաշինք կնքեմ,
Խոնավ աչքերի բե՜ռը չկրեմ....
Комментариев нет:
Отправить комментарий