суббота, 6 февраля 2010 г.

ՄԻՆՉ…կկորցնեմ քեզ


Գիտեմ, որ մի օր կկորցնեմ քեզ.

/Էլ չեմ փնտրի ես կարոտով մեկին/

Արցունք չեմ թափի քեզ համար ես էլ,

Կմնամ անսեր, հեռու քեզանից:

 

Գիտեմ,որ մի օր երազ չեմ հյուսի,

Չեմ սուզվի էլ մութ աչքերիդ հունում.

Լույսըս գուցեև անչափ պակասի,

Կխեղդեմ ցավը հոգուս խորքերում:

 

Գիտեմ, որ մի օր հեքիաթն իմ հյուսած

Պիտի ունենա ինչ-որ վերջաբան,

Իսկ իմ հորինած ասպետը հանկարծ

Գուցեև լքի սիրած աղջկան…

 

Այսքանը գիտեմ ու հասկանում եմ`

Կյանքը դաժան է, բնավ հեքիաթ չէ.

Բայց մինչ <<օրն>> այդ գա, մինչ կկորցնեմ քեզ,

Թույլ տուր քեզանով ապրեմ, ք՜եզ սիրեմ…

 

 

 


Комментариев нет:

Отправить комментарий