суббота, 30 июля 2016 г.
четверг, 4 февраля 2016 г.
Բնության մեջ ամեն ինչով կարելի է հիանալ, ամեն ինչում՝ լոկ հրաշք տեսնել, բայց անպատմելի է այն ուրախությունը, երբ քայլում
ես
ձյան
վրայով...Միլիոնավոր, գուցեև
անհաշվելի
փխրուն
փաթիլների
միաձուլումից
ստեղծվում
է
մի
կարծր
հարթակ, ուր կարելի
է
պարել...անվե՜րջ
պտտվել....Իսկ նրա տիրույթներից
դուրս
նորից
հրաշքն
է, այդ նույն
փաթիլների
հետ
շփումից
ծնված
աղմուկը, որը երգ է մաքրության
մասին, փաթիլի
մասին...
Սիրու՜մ եմ ձյան փաթիլից ծնված աղմուկը...
Ես այն պահել էի քեզ նվիրելու համար, բայց դու չնայեցիր իմ ափերին ու ես փակեցի դրանք շատ ամուր...
Ձյունը պատնեշում է տեսանելիությունը...Դու շա՜տ էիր տեսել
ձյուն...հիմա այն մաղվում
է
դանդա՜ղ, անշտապ...Ես էլ չեմ շտապում...
Ափերս բացած՝ տարիների հետքն եմ ձմռանը ցույց տալիս...Իսկ դու մի՛ նայիր...Ես այն պահել էի քե՜զ նվիրելու համար...
Լսու՞մ ես «Խենթ աղջիկ » երգը...ի՜մ երգը, որը գրվել է ուրիշի համար, բայց ես այն իմն եմ համարում, որովհետև դրա ամեն նոտայի տակ քո հայացքն է թաքնված...Իսկ ես մինչև հիմա արտասվում եմ այդ հայացքի ներքո...չգիտեմ անգամ՝ ինչու՜...
Դու գիտե՞ս, թե երբ են մարդիկ բնազդով ապրում...Օվկիանոսից այն կողմ չեն սիրում հարցեր ...դա խանգարում է մարդկանց լսել...
Իսկ ես այստեղ ունեմ զու՜ր պատասխաններ...երբ՝ դադարում են սիրել ու կարոտել...
Վաղո՜ւց մերկացել է իմ կարոտի ծառը...նրա զարդարանքն է լոկ Ֆորշի աղերսը՝ «աչքերս դեռ թաց են քեզ համար...ի՞նչ անեմ...»...
Ուզում եմ նկարել կարոտը...գուցե այն լինի երբևէ ստեղծված ամենաանհաջող կտավը, գուցե այնտեղ լինեն բաց հարցեր ու փակ պատասխաններ, ստորակետ աղերսող, սակայն վերջակետի բախվող բթացնող հույզեր, բայց դա կլինի ի՜մ կարոտը...Ուր ծովանում են իմ երեկոներն ու այգաբացները...չե՜ն լուծվում
արդեն
հարցականները...այլ՝ խեղդում
են
ինձ, սեղմում
կոկորդը, համրացնում
միտքը...Ուր միևնույն
են
բոլոր
բառերը, ուր չկա՜ն նաև գույները սիրած...իսկ այն, ինչ որ կա՝ լոկ սովորույթ է, ապրելու՜ բնազդ...Այսպե՞ս է գուցե հենց ծնվո՜ւմ ցավը...
Ինչպե՞ս նկարեմ ես ա՜յդ կարոտը...
ԻՄ ԿԻՍԱԼՈՒՍԻՆ...
Իմ կիսալուսին, դարձիր դու լուսին,
Որ սառցից ձուլված այս պատուհանից
Տեսնեմ հրաշքը քո տաք աչքերի,
Զգամ ծփանքը խենթ երազների...
Իմ կիսալուսին, նետեր են չորս դին,
Սրեր են կախված մտքին ու սրտին,
Հոգիս տենչում է սառը ծիծաղիդ,
Որ թեև մերժում, բայց չի խաբում ինձ...
ՁՅՈՒՆՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ...
Ձյունն ամեն անգամ քեզ է հորինում,
Հորինում այնպես, որ չեմ ճանաչում...
Ձյան ամեն հպում քո տաքն է գուժում,
Որ իմ ուսերին վաղու՜ց է սառչում...
Ձյունն ամեն անգամ քեզ է որոնում՝
Լքված մայթերին, իմ տաք ափերում,
Բայց չգտնելով՝ մեկից խենթանում,
Սփոփանք է գտնում իմ կույր տողերում...
Ձյունն ամեն անգամ քեզ է կարոտում,
Իմ վերհուշների կայք է ներխուժում,
Իսկ այնտեղ վաղո՜ւց էլ ես չեմ ապրում,
Հորինվածքներ են միայն բնակվում...
Ձյունն ամեն անգամ քեզ արտաշնչում,
Իմ ներշնչանքից երազ է դառնում,
Քամու շուրթերով մի համբույր պոկում,
Խաբկանքի երգն է անսուտ հնչեցնում...
Ձյունն ամեն անգամ զու՜ր է աղմկում...
ԿԱՐՈՏԻ ՕՐՀՆԵՐԳ
Իմ կարոտները դու դեռ չես տեսել-
Կապույտ օվկիան կա նրանց խորքերում,
Արցունքի բյուրեղ, որ սրտից քամվել ,
Հողաբույր սիրո տանիքն է փնտրում...
Հողաբույր սիրո տանիքն է փնտրում...
Իմ կարոտների երգը չես լսել-
Անխարդախ սերն են նրանք օրհներգում.
Արարման պահն է, իսկ դու համրացել՝
Հնչյունի խաղը բանտել ես ուզում...
Իմ կարոտները դու դեռ չես ապրել-
Խեղդվածի ճիչ կա նրանց ռունգերում,
Անօդ մի տարածք, ուր միտքը խլել,
Դրա փոխարեն հույս են ավետում...
Իմ կարոտները դու չես էլ տեսնի-
Նրանց զարկերը քո քունն են խլել.
Շուրթերիս բեռը կուղարկեմ երկինք,
Որ կարոտներս քե՜զ չխանգարեն...
вторник, 1 декабря 2015 г.
ԼՈՒՍՆՈ՜Տ ԵՆ ԲԱՌԵՐԸ...
Կիսվել է գիշերը...կիսվել են մտքերը,
Հսկում է լուսինը...թարթում են աստղերը...
Մրսում է երազը...թերի են հանգերը,
Հեռվում այն դղյակն է,ուր կորան հուշերը...
Հեռվում այն դղյակն է,ուր կորան հուշերը...
Կանչում է գիշերը...չեն քնում հույսերը,
Աստղերը փոշոտ են...լուսնոտ են բառերը...
Հեռվում այն միակն է, որ բանտեց մտքերը,
Գիշերը տաք տուն է, ուր կապրե՜ն հանգերը...
Подписаться на:
Сообщения (Atom)