воскресенье, 6 февраля 2022 г.

Ինձ չհաջողվեց...

 Ես չեմ հեռացել.

Իմ երազները գրկում են դեռ քեզ։

Թաքնվել եմ մերթ,

Որ գտնեմ խենթիսքիչ էլ ի՜նձ սիրեմ...

 

Ես չեմ մոռացել.

Հիշում եմթե ինչ լույս ես ինձ տվել։

Չեմ էլ կուրացել.

Տեսնում եմուր ես ժպիտս թողել...

 

Դու ինձ չես փնտրել.

Որոնումներդ այլ ափ են տարել։

Այնինչ գտել ես`

Թերևս դա է ժպիտս խլել...

 

Պիտի ընդունեմ,

Որ կյանքը այս նենգ իր խաբկանքն ունի։

Ինձ չհաջողվեց

Սերտել խաղերը անկանոն կյանքի...

 

Գուցեև վարժվեմ

Ապրել առանց քեզառանց հեքիաթի։

Իսկ դու կարո՞ղ ես

Բաց թողնել գիրկը իմ երազների...

 

Սիրո պակասից...

 

Կա անչափելի մի տարածություն,

Երբ անգամ մոտ է սրտաչափ "հեռուն"։

Կա անմեկնելի մի խոր լռություն.

Այն գալիս էերբ կարոտն Է խեղդում:

 

Կա մի անսովոր իրականություն,

Որ բթացնում էներսը դատարկում։

Կա սիրտը ճզմող մի դատարկություն,

Որի լեզուն դեռ կարդալ չի՜ լինում։

 Կան քայլերորոնք ականջ են շոյում,

Կան ձեռքերորոնք քայլել են ուզում,

Կան աչքերորոնք աղոթքում լռում,

Շուրթերի վրա ցավ են ակոսում։

 

Իսկ այսքանի մեջ կա՞ գեթ մեկ լեզու,

Որ մարդու համար գութ է աղերսում։

Կա՞ մի անցնող օրորի ափերում

Կյանքի կտավը լուռ չի արտասվում։

….....….........................................................

Սերը եթե կահանգն է մեղմ շնչում,

Սիրո պակասից աշխա՜րհն է հևում...

 

 


Հեռացումից առաջ...

 


Աշուն, գույներդ մի' խլիր ինձնից,

Քո հեռացումով մի՜ մտրակիր ինձ։

Հավատարմորեն հույզդ եմ կիսել,

Ինչ որ իմը չէր, անգամ չեմ դիպչել...


Աշուն, իմ տաքը քեզ չի՜ ջերմացնի,

Թող որ դրանով իմ հոգին ապրի։

Դու քո ափի մեջ այլ հետքեր փնտրի,

Իսկ թե չգտնես, ինձ մի՜ մեղադրի...


Աշուն, քո սառը ինձ մինվիրի,

Աշխարհը վաղուց դրանով է լի։

Խոստանում եմ ես վերհուշով ապրել,

Հավատարմության նոր դասեր սերտել...


Ձմռան դռները դեռ վաղ է թակել...

 

воскресенье, 24 октября 2021 г.

"Մի քիչ էլ մնա"


Շուրթերս հաճախ ասում են` "Գնա՜,

Ու ետ մինայիր, թող անքեզ մնամ,

Լինեմ անժպիտ, թափառող մի խենթ,

Հայացքով փնջեմ ուղիները կենտ"...


Աչքերս նաև ուղեկցում են քեզ,

Որ հեռացումիդ խոսքը չդրժես,

Որ երազներս անկատար, երեր

Չդառնան հանկարծ քո հոգուն էլ բեռ...


Որ վերելքներդ մի օր չխլեմ`

Իմ խենթ գույներին "գերի" դարձնեմ,

Քո չլինելուն այսօ՜ր վարժվեմ,

Երբ աշնան դեղնած ճեմուղով քայլեմ...


Բայց որքան լեզուս ասում է` "Գնա’ ",

Սիրտն իմ հուշում է` "Մի՜ քիչ էլ մնա",

Որ ժպտամ քեզնով աշխարհին ես դեռ,

Հայացքով հատեմ ուղիները կենտ...

 

Ինձ...ի՞նչ էր մնում


Այս մեծ աշխարհում, այս խենթ աշխարհում

Կարոտների բեռն ինձ բաժին ընկավ,

Ու կրեցի ես այն իմ ողջ կյանքում,

Դրանից էր, որ հոգիս համրացավ...


Եվ հորինեցի հեքիաթներ բազում,

Ու խաբկանքներով միտքս բթացավ,

Երբ ինձ մոռացան, լացեցի թաքուն,

Իսկ կորուստները հաշվեցի անձայն...


Քիչ բաժին հասավ, մնացի ես լուռ,

Շատը` կիսեցի, ինձ պետք չէր այդքան,

Ուրիշի ցավից էլ դարձա անքուն,

Աչքերիս լույսը պակասեց անգամ...


Բայց խենթ աշխարհը ավելի անգութ,

Նոր կարոտների հանգրվան դարձավ։

Եվ ինձ` ճամփորդիս, էլ ի՞նչ էր մնում.

Կրելով բեռն իմ` իրոք ամրանալ...

Տողատակում

 

Տարրալուծվում է կարոտը մթում,

Երբեմն մարում, հաճախ` առկայծում,

Աստղերը նայում, աչքով են անում.

Կարոտն իրենցից ԴԱսեր է քաղում...


Դա սեր է գուցե, որ երբ միանում,

Այլ իմաստով է տողերում շարվում,

Իսկ տողատակում հոգին է շիկնում,

Հույզերի ծովից անվերջ փոթորկվում...


Աստղերը վերից հանկարծ խենթանում,

Իրենց շիկնանքի տողերն են հաշվում,

Կարոտի աչքից դա չի վրիպում,

Մթում սիրո նոր դասեր է սերտում...

 

Ափիս մեջ...

 


Աշու'ն, ափիդ մեջ չեմ տեղավորվում,

Ինձ քո վառվռուն գույներն են գրկում,

Անձրևն իր խաղով մի համբույր պոկում,

Քամուն թևանցուկ` փախչում է, կորչում...


Աշուն, ափիս մեջ քեզ տեղ եմ բացում,

Այնտեղ երազիս հետքերն են մարում,

Գույներդ գուցե հենց իրենց գրկում

Վրձնեն թևանցուկ այն կորչող քամուն...

вторник, 21 сентября 2021 г.

Ու թե...

 

Ու թե ժանյակներ, ոչ` արցունքներից,

Ու թե սրտխփոց` հանդիպման դողից...


Իսկ վազքի նետված քայլեր թե լինեն,

Ապա հասնելով` ժպիտներ փրկեն,

Ու թե ինչ-որ տեղ քարեր էլ նետվեն,

Թող որ դրանով տան հիմքեր դրվեն...


Աշունն արցունքի կապույտ ժանյակից

Ինձ էլ նվիրեց, կախեց իմ վզից...

 

Չկարծես...

 

Չկարծես` մթնել եմ արդեն,

Աստղերը թափվել են ներքև.

Իմ հոգում արև կա անշեջ,

Որը դեռ ուզում է ջերմել․․․


Չկարծես` ամպել եմ մեկեն,

Նոթերս կիտել ու փակվել.

Իմ ներսում հաշտ են լույս ու ստվեր,

Իմ մի՜տքն է դադարներ ուզել...


Չկարծես` երազներ չունեմ,

Եվ լուսնին չեմ ուզում գերել.

Իմ սիրտը որքան էլ խոցեն,

Այն միայն կարող է սիրե՜լ...

Մոռացկոտ աշունը


Մատներս` անհաստատ եղեգ.

Ճկվում են, դողում անգամ քամուց հեգ,

Ափերս` լույս հունցող ստվեր,

Այրվել են սառցի շնչից անտարբեր...


Ոտքերս` մագնիսն է ձգել.

Ուզում են քայլել, բայց գնում են ետ,

Թռիչքս` երկնքում բեկվել,

Դաշինք է կնքել հորիզոնի հետ...


Մտքերս` ինձանից էլ խենթ,

Անհնազանդ են, մտրակում են խեթ,

Աշունը` իրեն մոռացել,

Քարոզ է կարդում իմ գլխին անվերջ...

 

Լաբիրինթոսում

 


Աշնան տիրույթում ես ինձ կորցնում,

Ամռան հեքիաթի թելն եմ որոնում,

Որը կտրվեց ոչ իմ ձեռքերում,

Բայց հանգույց մնաց սրտիս խորքերում...


Աշնան հեքիաթի թելերը մանում,

Ու ինձ ուղեկցող կծիկ եմ հյուսում,

Որ թախիծների լաբիրինթոսում

Ես չխճճվեմ, գտնեմ ելքի դուռ...


Աշնան քամին է ինձ մխիթարում,

Ականջիս սիրո խոսքեր շշնջում,

Սուտ խստումները նորից են գերում

Ու երազների "զնդանը" նետում...


Չէ, տարիները ինձ չե՜ն խրատում...

пятница, 3 сентября 2021 г.

"Անրջող" կտավ


Ամռան երազը առկայծեց, անցավ,

Աշնան պատրանքը նոր վրձին գտավ։

Գույները արդեն վերում կուտակված`

Հուշում են` գալիք կտավն է պատրաստ...


Թիթեռի պես է կյանքն այս հորինված.

Ապրում ես քիչ, բայց անրջում ես շատ,

Երազին հաճախ խաբկանքն է ձուլված.

Ու չես որոտում, անձրևում ես բաց...


Բաց են կոպերը պատրանքի աշնան.

Կուզեմ` այս անգամ չլինի այն թաց։

Գույների խաղի մեկնարկն է տրված.

Հոգիս կդառնա "անրջող" կտավ...