понедельник, 14 сентября 2015 г.


Պատնեշել է ինձ լույսի թովչանքը,
Բեկվում է հեռվում կարոտի ձայնը...
Այն ո՞վ էր՝ կոտրեց իմ սիրո գավը,
Ինչու՞ չի երգում էլ հոգու լարը...
Կարծես նիրհով է ընկել աշխարհը,
Էլ չի փոթորկում հեռվում կիթառը,
Օտար է թվում այն միակ բառը,
Որը դարձել էր քո դեղն ու ճարը...
Պատնեշել է ինձ լույսի պակասը,
Ելքեր է փնտրում կարոտի վալսը...
Ով որ հոգնել է, թող լքի պարը-
Սիրո՜վ են հաղթում սկսած խաղը...



Ջերմության քաղց է, ժպիտի կորուստ,
Այսպես չեն ապրում, խեղդըվում են լոկ...
Արժեզրկվել են բառերը հարուստ,
Չի լցվում արդեն դատարկը հոգու...
Եվ ոչ մի ձըմեռ էլ մեղավոր չէ,
Այսքան աղքատիկ արևի համար...
Իսկ բառերն ի՞նչ են...խեղդվողի ճիչ են,
Որոնք չի լսում և ոչ մի ականջ...
Ձմեռն ի՞նչ անի, ի՜նչ դիմակ հագնի,
Որ մի տեղ գոնե մի ժպիտ փրկի...
Որքա՜ն արև կա խեղդվողի ճիչում,
Որը մեռնում է կյանքի աղմուկում....



Ձմեռն այս չունի ինձ ոչինչ տալու-
Թափառող մտքերը դարձել են բեռ.
Իսկ գիշերն ի՞նչ է...երազ մուրալու
Անհեթեթ մի քայլ, որ թռիչք չէ դեռ...
Ձմեռը չունի՜ ինձ ոչինչ տալու-
Գիշերվա երազն էլ ո՞ւր բանտարկեմ.
Միտքը իր ճամփի ուրվագիծն ունի
Գուցե դրանո՞վ թռիչքը փրկեմ...



Իմ արցունքների ցողոտ աշունից
Կախվել է մի տաք ձմռան ավետիք...



Պեղեցի աշնան արցունքները ջինջ-
Իմ ունեցածից պարզ էին, վճիտ...



Աշուն, արտասվիր և իմ փոխարեն-
Մի տեսակ անուժ, դատարկված եմ ես...


Պայթում է գլխիս տխրության քողը-
Մի՞թե սա էր լոկ աշնան ներբողը...




Աշունը երգ է գույների մասին,
Բայց ոչ ոք չունի նրա բանալին.
Լալիս է հեռվում գունատ ծառուղին,
Հնչյունն է նրա միակ սպեղանին...


воскресенье, 5 октября 2014 г.

ԴՈՒ՝ իմ մեջ ...


Այսօր դու դարձիր մի անսանձ  քամի,
Բեր լույսն աչքերիս հեռու ծերպերից,
Մնա իմ հոգում իբրև նախատինք,
Կամ եղիր պարգև՝ խենթ ու անմարմին...

Երեկ չկայիր - սով էր ամենուր,
Կարծես անգույն էր շուրջը ամեն ինչ,
Քո մի գոյությամբ  հանկարծ դարձա ԴՈՒ
Ու փոխվեց անգամ կյանքի մեղեդին...

Վաղը կլինե՞ս, դա լոկ դու գիտես,
Ես ԴՈՒ կլինե՞մայդ էլ չգիտեմ...
Մի բան թերևս հաստատ է կարծես՝
ԴՈՒ իմ մեջ շատ ես, քան թե ես՝ քո մեջ...


вторник, 19 августа 2014 г.

ՄԱՐԴանալու ճանապարհին

Երբ անհրաժեշտը դառնում է հրաժեշտ-
Հեռվում փլվում է հույսի մի բևեռ...

Երբ անմարմինը հագնում է թևեր-
Չես կարող նրան էլ դարձի բերել...

Երբ ձեռքդ պարզումբռնում ես ստվեր-
Լույսի բոցն անգամ թույլ է ու երեր...

Երբ միտքը թռչումմարմինն է անել-
Քայլելը անգամ դառնում է պարգև...

Երբ տգետները սուտ փառքի են դեռ-
Ճշմարիտ դափնի որտեղի՞ց գտնել...

Երբ դու դեռ ունես չպարպված հարցեր-
Պատասխանն իրավ բալասան է, դեղ...

Իսկ երբ ճիշտն արդեն քոնն ես դարձրել,
Ուրեմն՝ կեցցես...ՄԱՐԴՈՒՆ ես փրկել...



пятница, 25 июля 2014 г.

ԱՆԻՐԱԿԱՆԸ



Երբ հասնես ծովինտաքուկ ավազին
Հանձնիր գգվանքը խենթ երազների,
Դու կամաց պատմիր մի սիրո մասին,
Որն իրական չէխորթ է շատերին...

Որը ապրում է աստղային փոշում,
Սնվում երկնային անծիր գույներով,
Մեկ-մեկ իջնում է ծովի ավազին,
Ու լուռ հիշեցնում իր գոյի մասին...

Դրա համար էլ, տեսքով անմարմին,
Անճանաչ է այն գուցե շատերին,
Ես ու դու գիտենք լոկ նրա հասցեն,
Քանզի մեր միտքը հենց նա է սնել...


среда, 23 июля 2014 г.

ՄԻ ՕՐ....


Մի օր անկասկած անձրևի ներքո

Վալս են պարելու երազները մեր,
Մի օր այդ պարի անզուսպ թևերով
Գուցե սլանանք ամպերից էլ վեր...

Մի օր անկասկած աչքերը անմար
Սիրո մեղեդով կհարբեն այնքան,
Որ ուր էլ փչի քամին կարոտի
Չի կարող մարել հրդեհը սրտի...

Մի օր անկասկած մենք էլ կանձրևենք,
Երբ խենթ հուշերի բեռով պարուրվենք,
Թո՛ղ այդժամ հոգու մեղեդին հնչի
Ու մեզ մի անվերջ վալսի մեջ կոփի...


четверг, 10 июля 2014 г.

ԱՆՁԵՎ անձրև...


Անձրևը հոգնել է կարծես,
Թափվում է անտարբեր այնպես,
Նրա այսօրվա մեղեդին
Չի ցրում ամպերը իմ սրտի...

Անձրևի գգվանքը անձև է,
Հալվում է հողի տաք շուրթերին,
Ուշացած զղջումը դեռ դեղ չէ,
Գուցեև ցավեցնի վերքը հին...

Անձրևը պարում է արդեն,
Գտել է իրեն զուգընկեր,
Իմ սիրտը ամպերով սնվել
Անտարբեր մաղում է ներքև...


вторник, 8 июля 2014 г.

ԲԱԺԱՆՄԱՆ ԳԻԾԸ...


Մի՛ տխրիրհոգիսերբ լռությունը աղմկել չուզի,
Թաքցրու նրան բոլորից հեռու, օտար բոլորին,
Որքան էլ կյանքը ինձ ու քեզ համար բաժանում գծի,
Չի կարող քերել այնինչ դաջված է սրտի պատերին...

Մի՛ ամպիրհոգիստխրության քողը քեզանից վանիր,
Թող որ ճառագեն, ինչպես վառ արև, աչքերդ ծեգին,
Իսկ թե երբևէ լռության ձայնը աղմկել փորձի,
Կյանքը գուցեև իր պիրկ ձեռքերով ինձ ու քեզ օգնի՞....


четверг, 19 июня 2014 г.

ՄԻ ՕՐ


Մի օր անկասկած կհարբենք սիրով ,
Կլողանք նրա կոհակներում խենթ ,
Կարոտի ճամփան կանցնի մեր միջով ,
Իսկ ժամանակը չի էլ հիշի մեզ...

Բոլորից հեռու և մերժված գուցե՝
Մեր հայացքները կփարվեն իրար,
Ոչ ոք չի տեսնիթե որտե՞ղինչպե՜ս
Սեր են անրջում սրտերը << օտար>>...

Մի օր անկասկած կգտնենք միմյանց ,
Ու չի խանգարի մեր սիրուն ոչինչ.
Խենթության համար սահմաններ չկան ,
Իսկ ժամանակը թող անցնի կողքից...

Հավատա դու ինձ՝ օրը այդ կգա ,
Երբ սիրով կայրվեն երկու լուռ հայացք...
Բոլորից հեռու և մերժված գուցե՝
Նրանք կփրկեն սիրուց մի հյուլե...


суббота, 31 мая 2014 г.

ԱՉՔԵՐԻ ԵՐԳԸ


Արի այսուհետ մենք լինենք օտար,
Որ մեր աչքերի երգը չմատնենք,
Արի այսուհետ չնայենք միմյանց,
Որ այլոց աչքից մեր հույզը պահենք...

Իրոք, սիրում են մարդիկ լռությամբ,
Լռելով հաճախ շատ բան են ասում,
Իսկ մեր աչքերը թեկուզ և << օտար >>,
Բայց միմյանց որքան ասելիք ունեն...

Որքան են փակվում ամպոտ կարոտից,
Բացվում գրկելու անողոք հույսով,
Եվ փայփայում են պատրանքն այն նորից,
Թե փարվելու են միմյանց խենթ սիրով...

Արի այսուհետ իրար չնայենք,
Աչքերի երգն էլ այլոց չմատնենք...