Երբ անհրաժեշտը դառնում է հրաժեշտ-
Հեռվում փլվում է հույսի մի բևեռ...
Երբ անմարմինը հագնում է թևեր-
Չես կարող նրան էլ դարձի բերել...
Երբ ձեռքդ պարզում, բռնում ես ստվեր-
Լույսի բոցն անգամ թույլ է ու երեր...
Երբ միտքը թռչում, մարմինն է անել-
Քայլելը անգամ դառնում է պարգև...
Երբ տգետները սուտ փառքի են դեռ-
Ճշմարիտ դափնի որտեղի՞ց գտնել...
Երբ դու դեռ ունես չպարպված հարցեր-
Պատասխանն իրավ բալասան է, դեղ...
Իսկ երբ ճիշտն արդեն քոնն ես դարձրել,
Ուրեմն՝ կեցցես...ՄԱՐԴՈՒՆ ես փրկել...