среда, 30 апреля 2014 г.

ՔԵԶՆՈՎ


Դու չկաս հիմա, կշռում եմ  քեզնով
Խուլ ժամանակի բութ տնքոցները,
Տարածությունը իր պիրկ ձեռքերով
Փակել է սրտիս անուժ դռները...

Բայց դու եղել ես, լցվել են քեզնով
Իմ խենթ օրերի ծիածանները,
Հուշի երկնքում լողում է այսօր
Կարոտիս գույնի կապույտ մրուրը...

Դու դեռ կլինեսոր ներկեմ քեզնով
Սին պատրանքներիս դատարկ պատերը,
Թո՛ղ ժամանակը իր բութ տնքոցով
Խլացնի օրվա մաշող հետքերը...


Մագնիսական դաշտ կա...


Շնչելը դժվարացել է...Ինչի՞ց է...Մագնիսական դաշտ կա...Արդեն քանի՜ տարի...
Այդպես են ասում, որ արդարացնեն շնչահեղձությունը...Իսկ գուցե դա լոկ մի մագնի՞ս է...
              Մագնիսը ձգվում է դեպի երկաթը և...հակառակը...Դա ես գիտեիգիտեիր և դու...

Այն ժամանակ շնչելը հեշտ էր...Դու ամեն օր իմ կողքին էիրիմ հայացքի մեջհանգիս ռունգերումտողերիս սրտում /չնայածերբևէ չիմացար այդ մասին...հիմա՛ էլ չգիտես/...

Հետո տարածություն առաջացավ...Աշխարհագրական լայնություններն ու երկարությունները չհատվեցին միմյանցբևեռները մնացին թերի ու անհաս...
Տարածությունը լցվեց դատարկությամբորից շնչելը իրո՛ք դժվարացավ...

 Գուցե ինձ համա՞ր են հորինել մագնիսական դաշտի սփոփանքը...Մինչդեռ ես գիտեմ  /ու գիտես և դու/, որ խնդիրը ընդամենը  մագնիսի ու երկաթի ձգողության պարզ օրենքի մեջ էբնական կապվածության մեջոր տարիների բարդ հանգույց ունի...

Տարածություն կա, որ չի լցվում ոչնչով...անգամ՝ դատարկությամբ...

Շնչելը իրոք որ դժվա՜ր է..