суббота, 19 марта 2011 г.

<< ԱՆՏԵՍ ԵՐԱԶ ...>>



Ես կգամ մի օր, դուռըդ կթակեմ ,
Կմեխվեմ շեմիդ` երազի նման ,
Կարոտի թևով շունչըս կբերեմ ,
Որ հաշվես սրտիս զարկերը հատ-հատ...

Կգամ, որ օրըդ լցվի երազով ,
Անծանոթ գույներ խառնվեն կյանքիդ ,
Որ լռությունը, թեկուզ վայրկյանով ,
Դուրս գա իր գծած թաց սահմաններից ...

Կգամ, որ գրկեմ քո հոգսի բեռը ,
Տխրության գոտին` քեզ լուռ պարուրած ,
Կվառեմ մեկ-մեկ հույսի ջահերը ,
Որ չխարխափես օրերում ամպած ...

Կգամ աննկատ ու ... կհեռանամ ...
Հարցական դարձած` դու ինձ կփնտրես ,
Բայց զուր է, հոգիս, մի տանջվիր այդքան ,
Քանզի ես ԿԻՆ չեմ...ԵՐԱԶ եմ անտես...


Комментариев нет:

Отправить комментарий