вторник, 30 ноября 2010 г.

ԱՇՆԱՆ ԱՐԵՎԻ ՊԵՍ ...



Աշնան արևը էլ չի~ ջերմացնում ,
Չի նետում ոսկե շղարշն ուսերիս ,
Գույների խաղը էլ չի խենթացնում ,
Էլ չեն խառնվում կարոտ ու թախիծ

Աշնան արևը շատ է քեզ նման`
Նա էլ է ժլատ, անհոգի քեզ պես .
Սրտիս զարկերը որքան խենթանան ,
Դու չես լսելու, խուլ ես իսկապես

Գուցե դու չկասես եմ հորինել
Քեզ, որ օրերիս դատարկը լցնեմ,
Հեռացող աշնան թախիծը մեղմեմ ,
Ինձ նոր կարոտի բոցով վարակեմ

Գուցե դու իրոք աշնան արևն ես ,
Վերջին քնքշանքն ես տալիս օրերիս ,
Որ երբ հեռանաս, կամ էլ` ավարտվես ,
Կապու~յտ մի շղարշ նետվի ուսերիս


вторник, 16 ноября 2010 г.

ԼՈՒՍԻՆԸ ՈՒ ԵՍ...




Ես ու լուսինը պատկերդ ենք հյուսում `
Մասնիկ առ մասնիկ, հյուլե առ հյուլե .
Մերթ ջերմանում ենք, մերթ` հանկարծ մրսում ,
Դժվար արվեստ է, պետք չէ սխալվել...

Երբ հավաքում եմ հայացքդ լռին ,
Անգամ լուսինն է մի պահ քարանում .
Ինձ այս աշխարհում չի թովում ոչի~նչ,
Ուզում եմ սուզվել թախծիդ անհունում...

Ուզում եմ դառնալ անուրջդ գերող ,
Քնքշանք ու գորով խառնել օրերիդ .
Ուզում եմ լինել երեկոդ հանգչող ,
Աստղազարդ գորգեր փռել հուշերիդ...

Իսկ երբ փորձում եմ երազիդ դիպչել ,
Լուսինն է սառցե ժպիտն իր նետում .
Եվ ինձ թվում է, թե մութ երկնքում
Կապույտ արցունքն է իր հունը բացում...

Եվ ինձ թվում է` կապույտ գոլորշին
Որքան էլ ճախրի երկնում անսահման ,
Կդառնա վճիտ արցունքի կաթիլ
Ու լու~ռ կթափվի հուշերիս վրա...

Այսպես տենդագին լուսինը ու ես
Փորձում ենք մաս-մաս պատկերդ հավաքել.
Եվ ինչ ստացվեց...ժպտացող աչքե~ր...
Ոչ, բարդ արվեստում մենք չե~նք սխալվել...


вторник, 2 ноября 2010 г.

ԼՌՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ



Քո լռությունը անստորագիր է ,
Անվերնագիր է, բազմակետերով ...
Իմ պատասխանը ամփոփագիր է ,
Սառչող մի հայացք` խոնավ շիթերով ...

Քո վերելքները անմեկնելի են ,
Վայրէջք են գուցե, թռիչքի պատրանք ...
Թմբիրից հանող շչակի ձայն են ,
Ինձ համար բացված նահանջի ճամփա ...

Քո երազները նուրբ ու փխրուն են ,
Եթերային են, մետաքսի նման ...
Բայց իմ ձեռքերին երբ որ դիպչում են ,
Անէանում են, կորչում են դրանք ...

Քո էությունը իմ գոյությունն է ,
Երբ դու ժպտում ես, ծաղկում է ներկաս ...
Իսկ երբ դու չկաս, հայացքդ ինձ հետ է ,
Որը դառնում է կարոտիս վկան ...

Քո լռությունն իմ հոգեզրույցն է ,
Անբարբառ խոսքը, կանչող մեղեդին ...
Թող` անվերնագիր, այն իմ պարգևն է ,
Փռված անեզր երազիս ճամփին ...

понедельник, 1 ноября 2010 г.

ՍԻՐՈ ԱՐԱՀԵՏ...

Փշրված անուրջարցունքի հեղեղ ,

Լուռ ատելությունսիրո փոխարեն ...

Ուշացած զղջումխոնարհված հայացք

Համառող ներում ևինչի՞համար ...

 

Միթե կյանքը այս իր ծով դառնությամբ

Ապտակ չի տալու յուրաքանչյուրին.

Արժե՞ այդ դեպքումոր ողջ էությամբ

Մարդ հանկարծ դառնա դավերի գերին...

 

Չէ՞որ սերն անվերջ եզրեր է գտնում ,

Երբեք չի փնտրում իրենը միայն ,

Թեկուզև անվերջ իրենն է ասում,

Ապրում է հաճախ ուրիշիհամար...

 

Այդ դեպքում ինչպե՞ս և հանուն ինչի՞

Պետք է սովորի մարդ հանկարծ ատել ,

Իր հին երազը իր ձեռքով փշրի ,

Ծաղկի փոխարեն ձգտի փուշ քաղել...

 

Ներում ու զղջում թե ապրեն մեկտեղ ,

Կփակեն անխոս արցունքի ճամփան ,

Այդժամ կբացվի մի նոր արահետ ,

Կծաղկի սերըթեև ուշացած...