вторник, 2 марта 2010 г.

ՄԵՂԱՎՈՐ ԱՉՔԵՐ




Ես սիրում էի կապույտը, հոգիս,
Քո աչքերն էին մեղավոր գուցե.
Ես ճախրում էի երազներում սին`
Դու էիր հրաշք թևեր ինձ տվել...

Կապույտը գրկում ու լռում էի`
Կարոտն էր անշուշտ գալարվում իմ մեջ.
Կապույտով օծվում ու բուրում էի`
Մի բուռ ծաղկունք էր սրտումս փթթել...

Բայց...մի օր հանկարծ << կապույտը>> լռեց...
Դու նրա կողքով անցար անտարբեր.
Մի վշտահար դեմք արցունքով ծածկվեց,
Որն անտարակույս ԿԱՊՈՒՅՏ գույն ուներ...