воскресенье, 31 января 2010 г.

ԵՍ ՔԵԶ ԿԱՐՈՏԵԼ ԵՄ....



Ես քեզ կարոտել եմ
Ինչ անվանեմ քեզիմ թախի՞ծ, իմ սե՞ր,
Թե` իմ փորձություն
Այնպես անփորձ ես դու սիրո հարցում,
Իսկ ես` տառապյալ,
Եվ մի փնտրիր դու քո խենթ երազում
Անտուն հանգրվան

Ես քեզ կարոտում եմ
Ինչպե՞ս դու մտար երազիս տունը,
Դարձար մասնիկը իմ խելառ կյանքի,
Դարձար պատճենը իմ խենթ օրերի
Ինչպես դու գտար իմ հասցե'ն, տե~ղը

Ես քեզ կկարոտեմ
Ի՞նչ անեմ հիմա, իմ թախիծ, իմ սեր,
Իմ մեծ փորձություն
Քո սիրո հարցում չեմ ուզում ոչ փորձ,
Ոչ էլ` տառապանք
Թույլ տուր ես ապրեմ իմ երազի հետ`
Շատ անիրական



ՎԵՐԾԱՆՈՒՄ



Երկինքն ամպել է. հանկարծ չտխրես`
Գորշ գույնն էլ իր մեջ մեծ խորհուրդ ունի-
Մթում կարող են երազներ ծնվել
Եվ երգեր, որոնք շունչն են կարոտի

Գուցե անձրևիարցունքն էլ ջուր է-
Սա էլ իր ճամփի լուռ խորհուրդն ունի.
Թող որ ողողվեն մի զույգ լուրթ աչքեր`
Միայն թե` ջրվի ծառը կարոտի

Ձյան փաթիլներ ենէհ, թող որ թափվեն-
Ինչ կա գեղեցիկ անուրջից բացի.
Անուրջ ու երազ փաթիլի պես են,
Որ քնքշանք կտան մի մեծ կարոտի:

Ծիածան կապեցերկինքն է պարզել
Գունեղ ժապավենն իր սրտի խորքի.
Արդեն ժպտում եսդու վերծանեցիր
Անվերջ խորհուրդը կապույտ կարոտի



ԱՌԱՆՑ ՔԵԶ....



Առանց քեզ դատարկ է կյանքըս,
Առանց քեզ չի զարկում սիրտըս.
Այնքան նվազ է ճախրելու տենչը
Եվ այնքան զորեղ` կարոտի ճիչը...

Առանց քեզ աղքատ եմ կարծես
Եվ չունեմ ոչինչ` ոչ երազ, ոչ սեր,
Իսկ այն, ինչ որ կա` ծռված ժպիտ է,
Հուսահատ նայվածք ու մարող հույսեր...

Առանց քեզ անհանգրվան եմ,
Խենթ թափառական մտքի տողերով,
Իսկ իմ գտածը ճերմակ էջերն են,
Որ ցողում եմ ես լուրթ արցունքներով...

Առանց քեզ անլույս է տունըս,
Առանց քեզ խամրում է օրըս.
Այսքանից հետո ասաի'մ ասպետ,
Ինչպես կարող եմ ապրել առանց քեզ...

суббота, 30 января 2010 г.

ԿԱՊՈՒՅՏ ՋՐՎԵԺ




Կարոտն ինձ համար ջրվեժ է անվերջ`
Ձուլված արցունքի կապույտ գոլորշուց.
Նրա հայելում մի տեսիլք ասես
Ինձ հեքիաթների գիրկն է կանչում...


Ու սլանում եմ ես ինքնամոռաց`
Տարված հեքիաթի ոսկե փայլերով,
Լույսերն են թարթում, բացում իմ ճամփան,
Երկինքն ուսերիս նետում է թիկնոց...


Իսկ աստղերի մեջ տեսիլքն է այն նույն,
Որ ինձ փոթորկեց հեքիաթի կանչով.
Ժպտում է հեռվից, անխոս շղթայում,
Գերել է փորձում իր խենթ հայացքով




Եվ ես չգիտեմ` ետ դառնամ նորից
Դեպի ջրվեժն այն կապույտ կարոտի,
Թեգերի մնամ, ձուլվեմ հեքիաթի
Լույսերից ծնված մի խենթ հայացքի